Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2026 թվականի փետրվարի 18-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցառումների կիրառման մասին» որոշումը (կցվում է)», – ասվում է Զելենսկու հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նրա գրասենյակի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները ներառում են Լուկաշենկոյի մուտքի արգելք Ուկրաինա։