Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Ստամբուլի «Գալաթասարայը» 5։2 հաշվով հաղթանակ է տարել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է թուրքական ակումբի կիսապաշտպան Գաբրիել Սարան։ Ընդամենը երկու րոպե անց հյուրերի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 32-րդ րոպեին դուբլ է ձևակերպել՝ առաջ մղելով «Յուվենտուսին»։
Երկրորդ խաղակեսը, սակայն, անցել է «Գալաթասարայի» առավելությամբ։ Նախ Նոա Լանգը հավասարեցրել է հաշիվը։ 60-րդ րոպեին պաշտպան Դավինսոն Սանչեսը կրկին առաջ է մղել տանտերերին։ 75-րդ րոպեին Լանգը ևս դուբլի հեղինակ է դարձել, իսկ խաղավերջում Սաշա Բոեն հաշիվը դարձրել է 5:2:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Թուրինում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով թուրքական թիմը վաստակել էր 10 միավոր (20-րդ տեղ), իսկ իտալական ակումբը՝ 13 միավոր (13-րդ տեղ):