Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը փակուղում է նրա՝ դատարան չներկայանալու պատճառով․ ԶԼՄ

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի նրա՝ առողջական վիճակով պայմանավորված դատարան չներկայանալու պատճառով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ գրեթե 1 ամիս է՝ նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում տանել։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Հանրային մեղադրողը պահանջել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման

Leave a Comment