Ադելիա Պետրոսյանն իր ազատ ծրագիրը կներկայացնի վաղը՝ փետրվարի 19-ին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակում կայացավ գեղասահքի կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցեցին 29 մարզուհիներ։
Մրցույթի արդյունքներով 24 լավագույնները, այդ թվում՝ Ռուսաստանը ներկայացնող Ադելիա Պետրոսյանը, դուրս եկան ազատ ծրագրի փուլ։ Պետրոսյանը ցույց տվեց հինգերորդ արդյունքը՝ վաստակելով 72,89 միավոր։
Մարզուհին զիջեց Ճապոնիայի երեք ներկայացուցիչներին և ԱՄՆ-ից մեկ գեղասահորդուհու։ Նա իր կարճ ծրագիրը ներկայացրեց Մայքլ Ջեքսոնի հայտնի երգերի ներքո։
Ադելիա Պետրոսյանն իր ազատ ծրագիրը կներկայացնի վաղը՝ փետրվարի 19-ին։
Նշենք, որ փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։
Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնում են Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը, դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: