«Թոռանս այս օրը գցողները պիտի պատասխան տան»․ ծեծված զինծառայողի պապ

«Թոռանս այս օրը գցողները պիտի պատասխան տան»․ ծեծված զինծառայողի պապ

«Շատ լավ տղա է», «խելոք է, էն որ խոսեցնես էլ՝ չի խոսա»․ այսպես են բնութագրում հարազատ Հրազդան քաղաքի բնակիչները 24-ամյա Ավետիքին, ում փետրվարի 5-ին գտել էին Նուբարաշենի զորամասին հարակից տարածքից՝ ծեծված և ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես նշում են բնակիչները, դաժան ծեծը ծանր հետևանքներ է թողել երիտասարդի վրա․ նրա մեկ աչքը հեռացրել են, մինչ այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են մյուս աչքի տեսողությունը պահելու համար։

«Անողները պետք է գտնվեն ու պատասխան տան։ Տենց բան կարելի՞ ա, թող գնան ադրբեջանցու դեմ կռվեն։ Ես չգիտեմ պատճառն ինչն է եղել, բայց հարցը դա չէ, ինչ էլ լինի՝ չի կարելի չէ՞ էդպես անել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Ավետիքի պապը:

Նշենք, որ դեպքից անցել է 13 օր, բայց դեռ ձերբակալվածներ չկան:

«Տենց բան կարելի՞ է, թող գնան ադրբեջանցու դեմ կռվեն»․ ծեծված զինծառայողի պապ

Leave a Comment