Վենս. ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք

Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխարգելումը համարում է առաջնահերթություն, քանի որ Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը կհանգեցնի անվերահսկելի սպառազինությունների մրցավազքի տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին տված հարցազրույցում:

«Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր: Մեր հիմնական շահագրգռվածությունն այստեղ Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է: Մենք չենք ուզում միջուկային զենքի տարածում:

Եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ապա նրանցից հետո բազմաթիվ այլ ռեժիմներ՝ որոշները բարեկամական, որոշները՝ ոչ այնքան բարեկամական, կցանկանան ձեռք բերել միջուկային զենք: Դա աղետ կլինի ամերիկյան ժողովրդի համար», – ասել է Վենսը:

Leave a Comment