Aurora News | Լուրերը մեկ տողով. լարված դիվանագիտություն և աղմկահարույց իրադարձություններ աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

·Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ շաքարային դիաբետ ունեցող 29-40 տարեկան շահառուները կստանան անվճար գրիչ ներարկիչներ և տարեկան թեստ-երիզներ։

·Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում և ջերմաստիճանի նվազում։

·Ժնևում շարունակվել են ԱՄՆ–Իրան բանակցությունները միջուկային հարցերի շուրջ՝ արձանագրված առաջընթացով։

·Ավարտվել է նաև ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա եռակողմ հանդիպման առաջին փուլը, կողմերը պատրաստվում են նոր քննարկումների։

·Զելենսկին հայտարարել է հնարավոր հանդիպման, հարվածների դադարեցման պատրաստակամության և Patriot համակարգերի արտադրության մերժման մասին:

·Կրեմլը հորդորել է արագ արդյունքների չսպասել։

·ԵՄ-ն նոր ղեկավար է նշանակել Հայաստանում դիտորդական առաքելության համար։

·Ռուսաստան–ՆԱՏՕ լարվածությունը սրվել է հնչած հայտարարություններից հետո: 

·Մոսկվայում ընդունվել է կապի սահմանափակման մասին օրինագիծ։

·Հունգարիան մեղադրել է Ուկրաինային գազատարի փակման և ընտրություններին միջամտելու մեջ։

·Մարզաշխարհում ռուս և բելառուս մարզիկներին թույլատրվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին ազգային դրոշներով։

·ԱՄՆ-ում Կոնգրեսի մոտ զինված անձ է ձերբակալվել: 

·Նյու Յորքի եկեղեցում պայթյուն է եղել, կան վիրավորներ: 

·Երևանում անկել է քաղաքային հայտնի շուն Գերդան։

Leave a Comment