Մենք շատ վատ էինք պաշտպանվում․ Ֆլիկը՝ «Բարսելոնայի» պարտության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտությունը 1:2 հաշվով։ Գերմանացի մասնագետը ձախողման հիմնական պատճառ է համարել պաշտպանական գծում առկա լուրջ խնդիրները։

«Մենք շատ վատ էինք պաշտպանվում, հատկապես խաղային անցումային դրվագներում։ Սխալ դիրքավորում, մեծ քանակությամբ վրիպումներ… «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո բոլորը վճռական էին տրամադրված և ցանկանում էին հաղթել, սակայն այս անգամ ևս մեր բախտը չբերեց։ Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ՝ բոլորն ամեն ինչ տեսան սեփական աչքերով»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է ակումբի կայքը։

Leave a Comment