Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների առաջին օրը

Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին օրն ավարտվել է։ Կողմերը մտադիր են շարունակել քննարկումները փետրվարի 18-ին: Այս մասին հայտնել է TASS-ը՝ հավելելով, որ բանակցություններից հետո սպասվում է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը։

Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում «ԻնտերԿոնտինենտալ» հյուրանոցում, որը ավանդաբար կարևոր միջազգային քննարկումների վայր է։ Քննարկումները տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով։ Երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հանդիպումները տևել են մոտ վեց ժամ։

TASS-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկումների առաջին օրը շատ լարված է եղել։ Քննարկումներից հետո պատվիրակությունները պետք է իրենց մայրաքաղաքներին զեկուցեն երկխոսության ներկայիս վիճակի մասին։ Կողմերը մտադիր են քննարկումները շարունակել վաղը։

Leave a Comment