Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք: Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։

Leave a Comment