Իրանի հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնության մասշտաբներն այժմ փաստաբժշկական վկայություններ են ստանում։ The Guardian-ը և իրանական Factnameh փաստաստուգման հարթակը հրապարակել են մեկ հիվանդանոցից ստացված 75-ից ավելի ռենտգեն և CT նկարներ, որոնք արված են մեկ երեկոյի ընթացքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից (IRGC) ցուցարարների ցրման գործողության ժամանակ։
Պատկերներն արձանագրել են ծայրահեղ ծանր վնասվածքներ։ Ցուցացարարներից մեկի մոտ գանգի CT-ն ցույց է տվել տասնյակ մետաղե գնդակներ՝ ուղեղի, դեմքի և աչքերի մեջ։ հաղորդվում է, որ այդ կրակոցները արված են եղել որսորդական հրացաններով։
Այլ նկարներ ցույց են տվել պարանոցում խրված, ողնաշարի մոտ եղած արկ, ինչպես նաև ուղեղի ներսում մանր մետաղե գնդիկներ, որոնք ուղեկցվել են կյանքի հետ անհամատեղելի ախտանիշներով։
Փորձագետները հատկապես շեշտում են, որ այս պատկերներն արձանագրում են միայն նրանց, ովքեր կենդանի հասել են հիվանդանոց. իրական վնասների ողջ ծավալը, հավանաբար, շատ ավելի մեծ է։
