Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա, ու մտքերս դուրս են գալիս պատերից, թափառում դեպի անցյալ, դեգերում հեռուներում։ Հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ ու ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ բոլոր անտրուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում. հիմա չգիտեմ՝ տրուսիկով ե՞ն, թե՞ չէ… Գուցե սովորություն են դարձրել:
Քաջնազարի բախտ է, կպատահի:
Վայ, Վազգեն, վայ… Գլուխդ բարձրացրու՝ տես՝ ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ:
Հա, հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր՝ մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել:
Բա դու հրամատարե՞ս, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբեժ կտրեիր:
Կարո՞ղ ա մարաթոնյան վազքի էիր դուրս եկել:
Կարո՞ղ ես հիշել՝ զորքիցդ ամենաարագը ով էր վազում:
Կարո՞ղ ա առաջին տեղն ես բռնել:
Հիշում եմ նման մի դեպք 1993-ի դեկտեմբերին Օմարում:
ՈՒ հիշում եմ 1994-ի փետրվարին որքան զոհեր տվեցինք, որ ձեր թողած դիրքերը վերականգնենք:
Թե՞ ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Վայ, սպարապետ, վայ…
Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հարամանատար էլ կար, ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք:
Դե ով էր կասկածում, լավ հիշում ենք հրամանները:
-Գյադեք, էս կուռն անցեք։ Գյադեք, էն կուռն անցեք։
Ու կուռից կուռ անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը ու սև են լճերը, սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց է կապած, և գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են՝ կատարելով իրենց «գերագույն գլխավոր հարամանատարի» հրամանները:
Մեծն Գարեգին Նժդեհն ասել է.
-Զորավար չես, որ նախ զինվոր չես:
Ախր դուք երբ էիք զինվոր էղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել:
Բազեն թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ:
Այո, ամեն սպա ղեկավար չէ:
Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք:
ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, Սիսիական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ