«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին և թիմի մարզչական շտաբը դժգոհ են մնացել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ կայացած հանդիպման մրցավարությունից։
Ինչպես հաղորդվում է, ընդմիջմանը իրավիճակը լարվել է, և թուրինյան թիմի ներկայացուցիչները քիչ էր մնում՝ հարձակվեին հանդիպման գլխավոր մրցավարի վրա։ Ըստ աղբյուրի՝ միջադեպին և քաշքշուկին մասնակցել են նաև «Յուվենտուսի» տնօրեններ Դամիեն Կոմոլին և Ջորջիո Կիելինին։
Մարզիչների զայրույթի պատճառը եղել է առաջին խաղակեսի վերջնամասում գրանցված դրվագը, երբ մրցավարը խաղադաշտից հեռացրել է «Յուվենտուսի» պաշտպան Պիեր Կալյուլուին։