UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի մարզիչ Խավի Կլիմենտը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին՝ նշելով, որ իր սանը հեշտությամբ կհաղթահարի այդ արգելքը։
«Արմանը չի կարողանա հաղթել։ Նա չունի այն ուժը, որը թույլ կտա առավելության հասնել Թոփուրիայի նկատմամբ։ Սա խառը մենամարտ է, այլ ոչ թե ըմբշամարտ։ Այստեղ հարվածում են։
Ծառուկյանը Իլիայի մակարդակին չէ։ Իլիան նրան նոկաուտի կենթարկի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ABC-ն։
Հիշեցնենք, որ Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 317 մրցաշարի շրջանակներում՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և հաղթել տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդում։