ԱՄՆ-ում պարզվել է, որ իրական մոդուլային ատոմակայանը նախագծից ավելի թանկ է նստել. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրերին։

Նրա խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2023 թ․-ին կանգնեցվել է մոդուլային ատոմակայանի շինարարությունը, քանի որ պարզվել է, որ իրականը նախագծից շատ ավելի թանկ է ստացվում։

«Ոչ ոք չի ասում՝ դա վատ բան է։ Մենք ընդամենն ասում ենք, որ ոչ մի պետություն չունի կառուցված մոդուլային ատոմակայան, որ գնաս, տեսնես՝ ոնց է աշխատում։ Իմ ինֆորմացիայով աշխարհում որևէ մոդուլային ատոմակայան դեռևս ցանցին կպած չկա։ Կա ռուսական, որը ցանցին կպած չէ, ինքնավար աշխատում է։ Սա շատ նոր գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, նոր մենք մտնենք, այսպես ասած, այդ պարտքի տակ»,- նշել է նա։

Leave a Comment