
Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ, որտեղ գտնվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը, հավաքված են հեգևերականներ, հավատացյալներ՝ դիմավորելու նրան:
Ներկա է նաև քաղաքապետի փոխարինող Ավետիս Առաքելյանը քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ:
Շիրակի թեմի առաջնորդը այսօր է դուրս գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից:
8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:
Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում: