Ամուսնու մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից հայտնաբերվել է ընդհանուր 5,5 գրամ քաշով մարիխուանա

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները փետրվարի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ամուսնու մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը։  

Խուզարկության արդյունքում կնոջ մոտից հայտնաբերվել է ընդհանուր 5,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Iravaban.net-ը տեղեկանում է քրեակատարողական ծառայությունից։

Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։ 

Leave a Comment