Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ադրբեջանական լրատվականներից։
Նշենք, որ դատախազը պահանջել էր Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Արցախի նախկին պետնախարարին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ: