Վաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժում



Blog


«Համահայկական ճակատ» շարժումը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Կաթողիկոսի ելքի վրա դրված արգելանքը և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի կայացման խոչընդոտումը վկայում են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող շարունակական արշավը հասել է բացահայտ և անթույլատրելի միջամտության փուլին։ Տվյալ գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի, կրոնի ազատության և Եկեղեցու ինքնավարության սկզբունքներին և հանդիսանում են կարմիր գծերի հատում։

ՀՀ գլխավոր դատախազից և գործով զբաղվող քննիչներից պահանջվելու է վերացնել սահմանված արգելանքները և դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին միջամտությունը։

ՄԻԱՑԵՔ





Leave a Comment