Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում

Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում

Միլանում-Կորտինայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան նվաճել են Վրաստանի պատմության մեջ ձմեռային մարզաձևերի առաջին օլիմպիական մեդալը։

Զույգերով կարճ ծրագրից հետո Մետելկինա-Բերլավա զույգը 75.46 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նրանք նաև բարձր մակարդակով են կատարել ազատ ծրագիրը և վաստակել են 146.29 միավոր, իսկ ընդհանուր առմամբ զույգը հավաքել է 221.75 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր։

1. Ռիկու Միուրա, Ռուիչի Կիհարա (Ճապոնիա) – 231.24 միավոր

2. Անաստասիա Մետելկինա, Լուկա Բերուլավա (Վրաստան) – 221.75

3. Ֆաբիանե Հասսե, Նիկիտա Վոլոդին (Գերմանիա) – 219.09

Գնահատեք հոդվածը

Leave a Comment