«Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ. սա միակ բանն է, որ ես կարող եմ ձեզ ասել», — այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ժնևում սպասվող հանդիպման մասին:
Հիշեցնենք, այսօր Ժնևում կշարունակվեն Ուկրաինայի շուրջ բանակցությունները: Ինչպես ակնկալվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող հարցեր:
Ռուսական պատվիրակությունն արդեն Ժնևում է: