Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդի՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով անցնող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Փաստաբան Արա Զոհրաբյանը փետրվարի 14-ին հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել վեհափառի նկատմամբ՝ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով․ նրա ելքը երկրից արգելվել է։ Նշված վարույթով անցնում են նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Մովսես քահանա Սահակյանը։
Ավստրիայում այսօր նախատեսված է եպիսկոպոսաց ժողով:
