Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել

Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են համաձայնագիր։ Եվ չեմ կարծում, որ նրանք ցանկանում են բախվել հետևանքների հետ, եթե համաձայնագիր չստանան»,-լրագրողներին ասել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը նաև Իրանին անվանել է վատ բանակցող, բայց հույս է հայտնել, որ Իրանը «ավելի խելամիտ» կգտնվի։

«Ես անուղղակիորեն կմասնակցեմ այդ բանակցություններին, և դրանք շատ կարևոր կլինեն։ Կտեսնենք, թե ինչ կպատահի», – ասել է Թրամփը։

Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Ժնևում կանցկացնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների երկրորդ փուլ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության ուժեղացման հայտարարության և իրանական կողմից փոխզիջման գնալու պատրաստակամության ազդանշանների ֆոնին։

Leave a Comment