Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ ՄԱԿ-ը կարող է մեզ մի փոքր օգնել։ Աշխարհի մեծագույն առաջնորդները միանում են Խաղաղության խորհրդին, և մենք որոշակի դեպքերում կհամագործակցենք ՄԱԿ-ի հետ», – ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը չի նշել, թե ինչ հարցերի շուրջ են երկու կազմակերպությունները նախատեսում համագործակցել։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հրավեր չեն ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդի նիստին, որը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում։
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը նախատեսում է իր գործունեությունը Խաղաղության խորհրդի հետ համակարգել հիմնականում Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ համակարգողի տեղակալ Ռամիզ Ալաքբարովի միջոցով։