Թրամփը հայտարարել է, որ կարող է լուծել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև առկա տարաձայնությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մասնակցել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև վեճի լուծմանը։

Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ նրա ինքնաթիռում գտնվող լրագրողները հարցրել են պետության ղեկավարին, թե արդյոք նա ներգրավված է երկու մերձավորարևելյան երկրների միջև հարաբերությունների բարելավման գործին։

«Ոչ, ես դրանով չեմ զբաղվում։ Ես կարող եմ շատ հեշտությամբ լուծել դա։ Նրանք ունեն տարաձայնություններ, և մենք կարող ենք շատ հեշտությամբ լուծել դրանք»», – պատասխանել է Թրամփը։

Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Եմենում լարվածության սրման ֆոնին 2025 թվականի դեկտեմբերի սկզբին, այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի կողմից աջակցվող Հարավային անցումային խորհրդի (STC) անջատողականները վերահսկողություն են հաստատել Հադրամաուտ և Ալ-Մահրա արևելյան նահանգների նկատմամբ։

Leave a Comment