Մխիթարյանի դիրքորոշումն անփոփոխ է. միայն ակումբային ելույթներ





Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Իտալիայի Ա Սերիայի «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը, որից հետո հանդիպում է ունեցել միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

​Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը վերահաստատել է, որ կարիերայի այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային ելույթների վրա:

Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են նաև եվրոպական և հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:



Leave a Comment