Ջուլհակյան Արուսը՝ պետությո՞ւն… – BlogNews.am

Հաստատելով ու երկրորդելով Միրզոյան Արոյին՝ ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը հայտարարել էր՝ ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի, և ՀՀ-ն իրեն կպաշտպանի, նույնիսկ եթե այդ պաշտպանությունը «ստիպված լինի անել» ընդդեմ եկեղեցականների, որոնք չեն վարանել ելնել ՀՀ-ի դեմ:

Արուսը ինքն իրեն ու իր թիմակցիներին հռչակել է՝ պետություն այն դեպքում, երբ ՔՊ-ի վերջին տարիների գործունեությունն աներկաբայորեն փաստում է, որ իրականությունը տրամագծորեն հակառակն է. ՔՊ-ն չպետության մասին է: Արուսը եկեղեցականներին որպես պետության թշնամի է հռչակել մի պարագայում, երբ եկեղեցու հիմնական ջանքերն ուղղված են հայկական պետության պահպանմանը կամ պետության հայկականության պահպանմանը. կարող է լինել այստեղ պետություն, բայց այն ոչ մի իրական կապ չունենա հայ ժողովրդի հետ, և ՔՊ-ի հիմնական առաքելությունը հենց նման պետության կառուցումն է՝ պետություն, որի գոյությամբ շահագրգռված են նույն ադրբեջանցիները, որոնց ԶԼՄ-ներն ուղղակի ցնծում են այն ամենից, ինչ որ կատարվում է Հայաստաում հիմա:

Արուսն իրականում փորձել է լեգիտիմացնել եկեղեցու դեմ պայքարն ու կոծկել խնդրի իրական էությունը: Քանի որ չի կարող խոստովանել, որ իրենք Ալլահշուքյուրի ադեպտներն են այստեղ, դիմում է այնպիսի բառուբանի օգնությանը,որով կկարողանա միամիտ մարդկանց մոտ ստեղծել բոլորովին այլ՝ իրականությանը տրամագծորեն հակասող տպավորություն: Բայց մարդիկ հո էշ չե՞ն, տեսնում են,չէ՞, ինչ է կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment