Սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը նվազել է

Սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը նվազել է

16 փետրվարի 2026 – 18:51 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ արձանագրված դեպքերի մոտ 81 տոկոսը բաժին է ընկնում 0-18 տարեկաններին։ Ամենաբարձր ցուցանիշը շարունակել է գրանցվել 0-4 տարեկան երեխաների շրջանում։

ՀՀ տարածքում շարունակել են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի և պարագրիպի հարուցիչները։

Leave a Comment