Եպիսկոպոսաց ժողովը Սանկտ Պյոլթենում տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը

Ավստրիական կաթոլիկական kathpress -ը փետրվարի 16-ին, ժամը 13:41-ին տեղադրեց սույն վերնագրով տեղեկությունը՝ ծանուցելով, թե վաղվանից՝ երեքշաբթիից հինգշաբթի խորհրդակցությունների նպատակով Ավստրիայի սուրբ Պյոլթենում սպասվում է մոտ 30 եպիսկոպոսի մասնակցություն: Գարեգին Բ կաթողիկոսը և այլ եպիսկոպոսներ կմասնակցեն առցանց:

kathpress -ը հղում է արել  Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցին՝ հաստատելով, որ եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա նախատեսվածի համաձայն: Այն եպիսկոպոսները, որ չեն կարող անձամբ մասնակցել, քանի որ  գտնվում են Հայաստանի իշխանությունների սահմանված ճանապարհորդության արգելքի տակ, կմասնակցեն առցանց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Leave a Comment