Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտեր»-«Յուվենթուս» խաղից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:
Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են նաև ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր: