16 փետրվարի 2026 – 17:48 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403․6 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Նշված ծավալը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 0․11 տոկոսը, գրում է APA-ն:
Նշվել է, որ անցյալ տարվանից Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների մատակարարումներ են սկսվել։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայում Ադրբեջանից Հայաստան ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական արտադրանք առայժմ Ադրբեջան չի արտահանվել։