««Վեոլիա ջուր» բաժնետիրական ընկերությունը հանձնաժողովի կողմից 2025 թվականին երկու դեպքով տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով՝ նախապես հրապարակված ջրամատակարարման գրաֆիկների խախտման համար, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Վերջինիս տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Նա տեղեկացրել է նաև, որ «Վեոլիա ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններին համապատասխան 2025 թվականին ճշգրտվել են խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման բազիսային սակագները, սակայն 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սակագները մնացել են անփոփոխ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Armenia Today-ի՝ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունից դժգոհությունների վերաբերող հարցին, նշել էր, որ ջրամատակարարման ընդհատումները և որակի հարցերը մնում են քաղաքի ամենահրատապ խնդիրներից:
Քաղաքապետը նշել էր, որ համայնքային իշխանությունները մշտադիտարկում են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների վերաբերյալ: Ավինյանն արձանագրել էր, որ դեռևս կան բազմաթիվ դժգոհություններ քաղաքացիների կողմից՝ ջրամատակարարմ ընդհատումների, ջրի ճնշման և որակի հետ կապված։
