Պայթյուն՝ Թալինի բենզալցակայանում․ Նախնական տվյալներով տուժածներ չկան

Պայթյուն՝ Թալինի բենզալցակայանում․ Նախնական տվյալներով տուժածներ չկան

16 փետրվարի 2026 – 17:23 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։ Նախնական տվյալներով տուժածներ չկան

Leave a Comment