16 փետրվարի 2026 – 17:21 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։
Հանդիպման ընթացքում Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մելիքյանն ու Մխիթարյանը քննարկել են եվրոպական և հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցեր։
Ավելի վաղ Մելիքյանն ասել էր. «Անպայման փորձելու եմ իրեն հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք, նստենք, խոսենք։ Բայց անպայման փորձելու եմ»։