«Փյունիկը», շարունակելով նախապատրաստական հավաքը Դուբայում, հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ լարված պայքարում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:
Հաշիվը 83-րդ րոպեին 11 մետրանոցից բացել են մոսկվացիները, ընդամենը 5 րոպե անց 88-րդ րոպեին մրցավարը կրկին նշանակել է 11 մետրանոց, այս անգամ հակառակ դարպասին։ Դանիիլ Կուլիկովը հավասարեցրել է հաշիվը: