Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը՝ 2026թ. Օլիմպիական խաղերի եզրափակչում

16 Փետրվարի 2026, 11:48

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը փայլուն հանդես են եկել 2026 թվականի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում և ապահովել իրենց տեղը կամավոր ծրագրում:

7 զույգի ելույթից հետո վերջնականապես պարզ է դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչները կընդգրկվեն լավագույն 16-յակում և կշարունակեն պայքարը եզրափակչում, որը կկայանա փետրվարի 16-ին:

Կարճ ծրագրի արդյունքներով հայկական զույգը ստացել է 66,27 միավոր. սա նրանց ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքն է: Բոլոր զույգերի ելույթներից հետո Հայաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Կամավոր ծրագրի ուղեգիր են նվաճում 19 զույգերից լավագույն 16-ը:

Leave a Comment