«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների ՔՊ պատգամավորների ցուցակի քվեարկության նախնական արդյունքները` 00:00-ի դրությամբ։ Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ամենաշատ ձայներ հավաքել է Նիկոլ Փաշինյանը՝ 628 ձայն, ապա հաջորդում են Սուրեն Պապիկյանը՝ 541 ձայն, Գևորգ Պապոյանը՝ 524 ձայն, Արարատ Միրզոյանը՝ 516 ձայն, Ռուբեն Ռուբինյանը՝ 480 ձայն, Արայիկ Հարությունյանը՝ 476 ձայն, Արայիկ Հարությունյանը՝ 456 ձայն, Հայկ Կոնջորյանը՝ 456 ձայն։
ՔՊ կանանցից ամենաշատ ձայներ հավաքած հնգյակը ունի հետևյալ տեսքը՝
Անահիտ Ավանեսյան – 388 ձայն,
Ալխաս Ղազարյան – 365 ձայն,
Արուսյակ Ջուլակյան – 320 ձայն,
Հասմիկ Հակոբյան – 317 ձայն,
Լիլիթ Մակունց – 309 ձայն։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 00:00-ի դրությամբ ստացել է 275 ձայն և դեռևս չի ընդգրկվել ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ կանանց հնգյակում։