Անահիտ Ավանեսյանը այս պահին գլխավորում է ՔՊ ամենաշատ ձայներ հավաքած կանանց ցուցակը

Ինչպես արդեն տեղեկացրել է Իրավաբան.net «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների ՔՊ պատգամավորների ցուցակի քվեարկության նախնական արդյունքները՝ 23:00-ի դրությամբ։ Ամենաշատ ձայներ հավաքել է Նիկոլ Փաշինյանը՝ 414 ձայն, ապա հաջորդում են Արարատ Միրզոյանը՝ 344 ձայն, Սուրեն Պապիկյանը՝ 348 ձայն, Գևորգ Պապոյանը՝ 342 ձայն, Ռուբեն Ռուբինյանը՝ 318 ձայն,  Արայիկ Հարությունյանը՝ 303 ձայն։

ՔՊ կանանցից ամենաշատ ձայներ հավաքած հնգյակը ունի հետևյալ տեսքը՝

Անահիտ Ավանեսյան – 261 ձայն,

Ալխաս Ղազարյան – 256 ձայն,

Լիլիթ Մակունց –  216 ձայն,

Արուսյակ Ջուլակյան –  211 ձայն,

Հասմիկ Հակոբյան –  207 ձայն։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստացել է 190 ձայն և դեռևս չի ընդգրկվել ամենաշատ ձայներ հաավքած ՔՊ կանանց հնգյակում։

Հաշվարկը շարունակվում է։  Այս մասին Իրավաբան.net  տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Leave a Comment