ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր կգործի իր ազգային շահերին համապատասխան։
«Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի և նրա նախագահության ներքո Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ մենք ակնկալում ենք՝ աշխարհի յուրաքանչյուր երկիր գործի իր ազգային շահերից ելնելով», – ասել է Ռուբիոն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ Բրատիսլավայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։