Սլովակիան լիովին աջակցում է և պատրաստ է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված նախաձեռնություններին․ Ֆիցո

Սլովակիան լիովին աջակցում է և պատրաստ է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված նախաձեռնություններին, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Եթե Սլովակիան կարողանա նպաստել որևէ խաղաղարար նախաձեռնության, որը կհանգեցնի այս պատերազմի ( Ուկրաինայում – խմբ.) ավարտին, ապա մենք լիովին պատրաստ ենք», – ասել է Ֆիցոն Բրատիսլավայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո։

Հունվարի սկզբին Ֆիցոն հայտարարեց, որ քանի դեռ ինքը ղեկավարում է հանրապետության կառավարությունը, ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա: Նրա կարծիքով, Եվրամիության միջոցները չեն ամրապնդում Ուկրաինայի դիրքերը, այլ միայն հանգեցնում են հետագա արյունահեղության: Ֆիցոն նաև հայտարարեց, որ Սլովակիան Ուկրաինային կտրամադրի բացառապես մարդասիրական օգնություն:

Leave a Comment