Մոզամբիկում «Գեզանի» ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ RFI ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցիկլոնն անցել է երկրի ափերից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Մոզամբիկի նեղուցով, և կրկին մտել Հնդկական օվկիանոս, սակայն զգալի վնասներ է պատճառել։
Մոզամբիկի օդերևութաբանների տվյալներով՝ քամու պոռթկումները հասել են 215 կմ/ժ-ի և զգալի ավերածություններ են առաջացրել Ինհամբանե նահանգում։ Ավելի քան 130,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ավերվել են բազմաթիվ տներ, դպրոցներ և առողջապահական հաստատություններ։ Իրավիճակը սրվում է այն փաստով, որ Մոզամբիկը վերջերս ենթարկվել է ուժեղ ջրհեղեղների, որոնք տուժել են ավելի քան 700,000 մարդ։
Ավելի վաղ «Գեզանի» ցիկլոնը հարվածել է Մադագասկարին, որտեղ զոհվել է 43 մարդ, իսկ տուժել՝ 260,000-ը։