Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել, եթե ԱՄՆ-ն համաձայնի վերացնել պատժամիջոցները․ ԱԳՆ



Աշխարհ












Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է փոխզիջումների՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե Վաշինգտոնը համաձայնի քննարկել պատժամիջոցների վերացումը։

Իրանցի պաշտոնյան այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Թախտ-Ռավանչին նշել է, որ «գնդակը ԱՄՆ–ի դաշտում է», և ամերիկյան կողմը պետք է ցույց տա բանակցելու պատրաստակամություն։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր ծրագրի հետ կապված այլ հարցեր, եթե նրանք պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», — ասել է նա BBC-ին։

Նա չի հստակեցրել՝ խոսքը վերաբերում է բոլոր, թե որոշ պատժամիջոցների վերացմանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի հրաժարվել հարստացված ուրանի՝ ավելի քան 400 կգ պաշարներից, Թախտ-Ռավանչին պատասխանել է, որ «դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ բանակցությունների ընթացքում»։



Leave a Comment