Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել որոշ շրջաններում մինչև -20-25 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պատճառով, հաղորդում է քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Ռուսհիդրոմետի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում փետրվարի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև փետրվարի 15-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ն հայտարարվել է եղանակային վտանգավորության դեղին մակարդակ՝ շատ ցածր ջերմաստիճանների պատճառով։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է լինել -20-25 աստիճան Ցելսիուսից ցածր», – ասվում է հայտարարության մեջ։
Սանկտ Պետերբուրգի կառավարությունը խնդրում է վարորդներին հատուկ զգույշ լինել անձնական տրանսպորտային միջոցներ վարելիս և խորհուրդ է տալիս բոլոր բնակիչներին տաք հագնվել՝ ցրտահարությունից խուսափելու համար։