«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լոնդոնյան «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը։

47-ամյա մարզչի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս պաշտոնում Տուդորը փոխարինել է Թոմաս Ֆրանկին։

Տուդորի վերջին աշխատավայրը թուրինյան «Յուվենտուսն» էր, որը նա լքել էր հոկտեմբերին։ Նախկինում խորվաթ մասնագետը գլխավորել է նաև «Հայդուկը», հունական ՊԱՕԿ-ը, թուրքական «Կարաբյուկսպորն» ու «Գալաթասարայը», իտալական «Ուդինեզեն», «Վերոնան» և «Լացիոն», ինչպես նաև ֆրանսիական «Մարսելը»։

Նշենք, որ «Տոտենհեմն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 29 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment