Գերմանիայում անցկացվող անվտանգության համաժողովը վերածվում է «մյունխենյան կրկեսի», երբ բարձրացվում է Իրանի թեման։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Ցավալի է տեսնել, որ սովորաբար Մյունխենի անվտանգության լուրջ համաժողովը վերածվում է «Մյունխենի կրկեսի», երբ խոսքը վերաբերում է Իրանին», – գրել է նա X-ում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն շփոթված է, չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում Իրանի ներսում։
Արաղչիի խոսքով՝ Եվրամիությունը լիովին կորցրել է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ «Եվրոպան մի ժամանակ (իրանյան միջուկային դոսիեի շուրջ բանակցություններում) հիմնական մասնակից էր, բայց հիմա այն լիովին անտեսանելի է։ Դրա փոխարեն, տարածաշրջանում մեր ընկերները շատ ավելի արդյունավետ և օգտակար են, քան ծայրամասային և անարդյունավետ «ԵՄ 3»-ը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա – խմբ.)», – հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Փետրվարի 9-ին Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ ֆորումի կազմակերպիչները հետ են կանչել Իրանի ներկայացուցիչներին նախկինում ուղարկված հրավերները, չնայած սկզբում նրանք հույս ունեին Իրանի արտաքին գործերի նախարարի մասնակցության վրա։