«Ստորակարգ ոտնձգություն». կոշտ արձագանք Մայր Աթոռից • Tribune.am

Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:

«Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սոսկալի պատիժը»,-գրել է նա։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Leave a Comment