Քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է․ «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,-գրել է նա։

Leave a Comment