
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։
փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել նախօրեին՝ ցամաքային ճանապարհով:
Անցած նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էին Բաքվում: Կողմերը որոշել էին նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: