Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը սենսացիոն ելք է ունեցել։ Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։
Դիեգո Սիմեոնեի սաները 4 գոլն էլ խփել են առաջին խաղակեսում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կարողացել է գրավել դարպասը, սակայն VAR-ի համակարգը շուրջ 7 րոպե տևած քննարկումից հետո չեղարկել է գոլը։ Կատալոնացիներից Էրիկ Գարսիան 86-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ և հեռացվել դաշտից։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 3-ին` Բարսելոնայի «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։