Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճակահանությունից հետո։ Հայաստանը ընդգրկվել է C2 խմբում՝ Չեռնոգորիայի, Կիպրոսի և (Լատվիայի կամ Ջիբրալթարի) հետ միասին։
Սպերցյանն ընդգծել է, որ թիմը մոտիվացված է և ձգտելու է առավելագույն արդյունքի.
«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի պայքարը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերին։